Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվություն է որակում Բաքվի պնդումը, թե հունիսի 3-ին` ժամը 00:50-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Բաքուն, մասնավորապես, հաղորդել է, թե հայկական կողմը «Բասարկեչարի շրջանի» Վարդենիսի շրջանի Վերին Շորժայի դիրքերից կրակել է ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։