Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Արցախին մեղադրում է հրադադարը խախտելու համար, Ստեփանակերտը հերքում է


Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները մայիսի 28-ի երեկոյան կրակ են բացել Արցախի Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ մայիսի 28-ի երեկոյան տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացվել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։

XS
SM
MD
LG