Նախագահական ընտրություններից 12 օր առաջ թուրքական ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն վստահ է՝ ինքը հաջողության է հասնելու հենց առաջին փուլում։ Այս մասին Քըլըչդարօղլուն նշել է թուրքական Sozcu թերթին տված հարցազրույցում՝ պնդելով, որ մայիսի 14-ին ի վիճակի է լինելու ստանալ թուրք ընտրողների շուրջ 60 տոկոսի քվեները։
«Գործը երկրորդ փուլին չի հասնի», - համոզված է թուրքական ընդդիմության միասնական թեկնածուն, որի վարկանիշը, վերջին հարցումների համաձայն, դանդաղորեն մոտենում է 50 տոկոսի շեմին։
Թուրքական առաջատար սոցիոլոգիական ծառայություններից մեկի՝ Теам-ի կողմից անցած շաբաթ անցկացված հարցման արդյունքների համաձայն, եթե ընտրությունները նշանակված լինեին գալիք կիրակի, ապա Քըլըչդարօղլուն կստանար ձայների 47.4, իսկ Էրդողանը՝ 44.4 տոկոսը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թեժ պայքար Բեշթեփեի պալատի համարԸնտրություններից առաջ Թուրքիայում կրկին ձերբակալություններ են Չնայած տուգանքներին՝ Թուրքիայի անկախ ԶԼՄ-ները կարծում են՝ ընտրություններին իրենց վերահսկել չի ստացվիԹուրք սոցիոլոգների պնդմամբ՝ Քըլըչդարօղլուի վարկանիշի կտրուկ աճը համընկել է ժողովրդականությամբ երրորդ տեղում գտնվող թեկնածուի՝ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեյին ընտրողների կողմից ցուցաբերվող աջակցության կտրուկ անկման հետ։ Եթե մարտ ամսին Ինջեյի օգտին պատրաստ էր քվեարկել թուրք ընտրողների 16 տոկոսը, ապա այժմ այդ ցուցանիշը գրեթե երեք անգամ պակաս է՝ մոտ 6 տոկոս։ Team-ի մասնագետների համոզմամբ՝ Ինջեյից հիասթափված ընտրողների մեծ մասը մայիսի 14-ին ըստ ամենայնի քվեարկելու է Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին։
«Նման մտահոգիչ հեռանկարը Էրդողանի թիմին կարող է դրդել անօրինական քայլերի», - զգուշացնում են ընդդիմության ներկայացուցիչները՝ պնդելով, թե իշխանությունները քվեարկությանը նախորդող մեկուկես շաբաթներին պատրաստվում են լայնածավալ քարոզչական արշավ սկսել՝ նախևառաջ համացանցում։
Այս մտավախություններն էին պատճառը, որ երեկ ուշ երեկոյան Քըլըչդարօղլուն Тwitter-ում արված գրառմամբ ուղղակիորեն դիմեց Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար, որոշ տեղեկությունների համաձայն նաև թուրքական «ֆեյքերի ֆաբրիկայի» հիմնադիր Ֆահրեթթին Ալթունին և նրա օգնականներին՝ նշելով. -«Տղաներ, սա իմ վերջին նախազգուշացումն է։ Մի փորձեք «Քեմբրիջ Անալիտիկայով» զբաղվել, դա ձեր ուժերից վեր է»։
Քըլըչդարօղլուի հիշատակած «Քեմբրիջ Անալիտիկան» բրիտանական այն ընկերությունն է, որ մոտ տասը տարի առաջ ընտրողների նախապատվությունների վրա ազդող ռազմավարություն էր մշակել, որն իր հերթին հիմնված էր սոցիալական ցանցերի օգտատերերի անձնական տվյալների անօրինական հավաքագրման վրա։ Հինգ տարի առաջ հրապարակված հետաքննության համաձայն՝ այդ մեթոդաբանությունը կիրառվել էր աշխարհի 40-ից ավելի պետություններում անցկացված քարոզարշավների, այդ թվում՝ «Բրեքզիթի» հանրաքվեի և Դոնալդ Թրամփի հաղթանակով ավարտված 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրությունների ժամանակ։
Ընդդիմության կողմից հնչեցվող այս կասկածների ֆոնին Էրդողանի թիմը անում է հնարավորը երկրի ղեկավարի քարոզարշավին նոր թափ հաղորդելու համար։ Տեսանելի է, որ ընտրարշավի այս փուլում Էրդողանի թիմի գլխավոր ուղերձը մեկն է՝ «Թուրքիայի նախագահը կրկին լավ ֆիզիկական վիճակում է և նրա առողջական խնդիրներն այլևս անցյալում են»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Էրդողանը, երկու օր տևած դադարից հետո, կրկին հայտնվեց տեսախցիկների առջևԹուրքիայի առողջապահության նախարարը հավաստիացրել է, որ Էրդողանի առողջական վիճակը լավ է Էրդողանն ընդհատում է քարոզարշավը առողջական վիճակի վատթարացման պատճառովԴրա վկայություններից մեկը, օրինակ, Էրդողանի Twitter-ի օգտահաշվի գլխավոր նկարի փոփոխությունն էր։ Երեկվանից այնտեղ տեղադրված լուսանկարում Էրդողանը ռազմական օդաչուի համազգեստով է։ Նկարի նման ընտրությունը պատահական չէ։ Տեղական մամուլը նկատում է, որ քարոզարշավի եզրափակիչ փուլում իշխանության թեկնածուի գլխավոր հաղթաթուղթն է դառնում թուրքական ռազմաարդյունաբերական համալիրը։ Երեկ այցելելով թուրքական ավիաբազաներից մեկը՝ Էրդողանը կրկին խոսեց թուրքական բանակը սեփական արտադրության սպառազինությամբ և տեխնիկայով հագեցնելու անհրաժեշտության մասին: Կահրամանկազան քաղաքում գտնվող բազայում Էրդողանին ներկայացրեցին նաև թուրքական արտադրության Hurjet օդանավերը։
«Hurjet կոչվող ուսումնական-մարտական ինքնաթիռները շուտով կուղարկվեն զորքեր՝ մասնակիորեն փոխարինելով ամերիկյան արտադրության F-16 կործանիչները։ Կարևոր է ընդգծել, որ թուրքական արտադրության այդ օդանավերի վրա թուրքական արտադրության սպառազինություն և ռադարներ են տեղադրվելու։ Շուտով այդ օդանավերից առանձին էսկադրիլյաներ կձևավորվեն», - հայտարարում էր Էրդողանը։