Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան այսօր հավաստիացրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի առողջական վիճակը լավ է և նա որքան հնարավոր է շուտ կշարունակի իր օրական պլանավորած ծրագրերը։
Մայիսի 14-ի ընտրությունների նախաշեմին թեկնածու առաջադրված Էրդողանը չեղարկել է վերջին երկու օրերի նախընտրական հանդիպումները առողջական խնդիրների պատճառով։
Ապրիլի 25-ի երեկոյան ուղիղ եթերում ընդհատվել էր նրա հարցազրույցը։
Առողջապահության նախարարը այսօր Կոնյա նահանգում ելույթ է ունեցել, հավաստիացնելով որ առավոտյան տեսել է Էրդողանին, նա լավ է։
«Այս առավոտյան ես նրա հետ էի։ Նա ողջույններ է փոխանցում բոլորիդ։ Նրա առողջական վիճակը լավ է։ Գաստրոէնտերիտի վարակի ազդեցությունը թուլացել է։ Նա կշարունակի նախատեսված ծրագրերը որքան հնարավոր է շուտ», - ասել է Ֆահրեթին Քոջան։