Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվել փորձող Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում երկրի բնակչությունը խոհանոցի կարիքների համար անվճար գազ և տաք ջուր կստանա։ Այս մասին նա հայտարարել է երկիր սևծովյան գազի մատակարարումների մեկնարկի արարողության ժամանակ։
Anadolu պետական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը խոստացել է նաև մեկ ամսվա ընթացքում տնտեսություններին ազատել գազի վճարներից։
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին։
Էրդողանը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է արդեն 9 տարի, մինչ այդ էլ՝ 11 տարի եղել է երկրի վարչապետը։ Թուրքիայի գործող ղեկավարի գլխավոր մրցակիցը երկրի ամենատարեց քաղաքական կուսակցության առաջնորդ 74-ամյա Քեմալ Քըլըչդըրօղլուն է։