Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը կիրակի երեկոյան հայտարարել է երկրի Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից Սիրիայում իրականացված հատուկ գործողության մասին, որի ընթացքում սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխներից մեկը։
«Այդ մարդու անունն է Աբու Հուսեյն ալ Կուրեյշի, նա չեզոքացվել է մեր հետախուզության գործողությունների արդյունքում», - հայտարարել է Էրդողանը՝ նշելով, որ տևական ժամանակ էր, ինչ թուրքական հատուկ ծառայությունները հետևում էին «Իսլամական պետության» բարձրաստիճան զինյալին։