Մատչելիության հղումներ

Թուրքիան առաջիկայում զորքեր կուղարկի սեփական արտադրության Hurjet ինքնաթիռները


Թուրքիան առաջիկա տարիներին ամերիկյան արտադրության F-16 կործանիչները մասնակիորեն կփոխարինի սեփական արտադրության ուսումնական-մարտական ինքնաթիռներով։

Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ թուրքական արտադրության Hurjet կոչվող օդանավերի վրա տեղադրվելու են թուրքական արտադրության սպառազինություն և ռադարներ։

«Այս օդանավերից շուտով առանձին էսկադրիլյաներ են ձևավորվելու», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG