Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը առանձին հանդիպումներ է անցկացրել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ:
Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ քննարկվել է իրավիճակը Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում:
Ավելի վաղ Մոսկվան հաղորդեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում է համաձայնեցվել: Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է այս տեղեկությունը՝ չհստակեցնելով հանդիպման ժամկետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ ԱԳՆ-ը հաստատում է՝ կա Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպման պայմանավորվածություն