Արձագանքելով Հայաստանի վարչապետի ապրիլի 27-ի հայտարարությանը, Ադրբեջանի ԱԳՆ-ն ասել է, թե բոլորովին սխալ է ճանապարհի փակում գնահատել սահմանային ելումուտի ռեժիմը կարգավորող անցակետի տեղադրումը։
«Հակառակ վարչապետի պնդումների, ըստ եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը իրավասություն և ինքնիշխան իրավունք ունի Լաչինի ճանապարհի վրա և իր պարտավորությունների շրջանակում երաշխավորում է Լաչինի ճանապարհով փոխադրվող քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգությունը և կշարունակի իրականացնել համապատասխան միջոցներ այդ ուղղությամբ», - նշում է Աբրբեջանի ԱԳՆ-ն։
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպան պատրվակով, հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից»։