Մատչելիության հղումներ

Ըստ Զախարովայի՝ Լաչինի միջանցքի իրավիճակի կարգավորման ջանքեր են գործադրվում


Տեղում ռուսական խաղաղապահների զորակազմի գծով, ինչպես նաև քաղաքական մակարդակով անհրաժեշտ ջանքեր են գործադրվում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը կարգավորելու և 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունների հուն վերադառնալու համար, այսօր ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Նա նաև հավաստիացրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում Ռուսաստանի տարածքում անցկացնելու համաձայնություն արդեն կա, ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ։

Մեկնաբանելով Ֆրանսիայի արտգործնախարարի տարածաշրջանային այցը՝ Զախարովան ասել է, որ արևմտյան երկրները միշտ հայտարարում են հայ-ադրբեջական հարաբերությունների նորմալացմանն իրենց մասնակցության մասին, սակայն, նրա խոսքերով, այդ ուղղությամբ նրանց գործունեությունը կառուցողական չէ։

Ըստ Զախարովայի՝ Ֆրանսիան ձախողել է «ազնիվ միջնորդի» դերը։

Ռուսաստանից բացի, հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Ֆրանսիայի դիրքորոշումները քննադատում են նաև Ադրբեջանն ու Թուրքիան։

XS
SM
MD
LG