«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կան հանդիպումների առաջարկներ, հիմա նաև՝ պայմանավորվածություններ», - «Ազատությանը» ասացին Արտգործնախարարությունից՝ պատասխանելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջիկա հանդիպման մասին հարցին:
ԱԳՆ-ում խոստացան կոնկրետ ամսաթվի մասին հայտնել լրացուցիչ:
ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ նախարարների եռակողմ հանդիպում Ռուսաստանի տարածքում անցկացնելու համաձայնություն արդեն կա, ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ։