Ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը նույնպես պատրաստ է ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը, այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀԱՊԿ-ն ունի անվտանգային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, Հայաստանն էլ ունի պարտավորություններ, որը, մասնավորապես, 2022 թվականին և՛ որպես նախագահող, և՛ որպես մասնակից երկիր լիարժեք կատարել է։ Այսինքն՝ ԵՄ առաքելությունը մի հարթության մեջ դնել ՀԱՊԿ առաքելության հետ՝ չի կարելի։ Հետևաբար, մեր ակնկալիքները ՀԱՊԿ առաքելությունից պետք է շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստան ժամանող Եվրամիության առաքելության կազմում նաև ֆրանսիացի ժանդարմներ կլինենՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մի քանի անգամ հայտարարել է, որ մշտապես պատրաստակամ է առաքելություն ուղարկելու հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ Ապրիլի կեսերին պաշտոնական Մոսկվան նորից հայտնեց՝ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից, գնդակը Երևանի դաշտում է։
Արտգործնախարարությունից «Ազատությանը» փոխանցել էին՝ աշխատանքները շարունակվում են ու հղում էին արել արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե Երևանը չի հրաժարվել առաքելությունից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմի պատրաստ լինելու դեպքում ՀԱՊԿ-ի առաքելությունը կգա. ՌԴ դեսպանԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ ԱԳ փոխնախարար. «Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայումն ունի կայունացմանը չնպաստող ենթատեքստ»
Հայաստանը բազմիցս է հայտարարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից իր դժգոհությունների մասին․ Երևանը ՀԱՊԿ-ից պահանջել էր դատապարտել 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այս պահանջը ՀԱՊԿ-ն այդպես էլ չկատարեց։ Այս լարվածությունից հետո Հայաստանը նախ չեղարկեց իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունները, հետո էլ հրաժարվեց կառույցում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Աշխատանքները շարունակվում են». Հայաստանի ԱԳՆ-ը՝ ՀԱՊԿ հնարավոր առաքելության մասին