Հավաքական Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասի տարածաշրջանը վերածել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի, 24News-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հավելելով, թե նախկինում նման բան չկար, և դա անհանգստություն է առաջացնում:
«Վերադառնալով [Ֆրանսիայի նախագահ Էմանյուել] Մակրոնի հայտարարությանը, ես հատկապես մտահոգված եմ այս պարագայում, որ նրանք փորձում են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը վերածել աշխարհաքաղաքական առճակատման դաշտի։ Դա նախկինում չի եղել, և սա մտահոգիչ է։ Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, որը վերահսկում է տարածաշրջանին առնչվող խնդիրները, ուղղակիորեն հայտարարում է, որ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը պետք է ավելի արագ ընթանա, քանի որ ռուսներն ու իրանցիներն ակտիվանում են, տրամաբանությունը մեզ համար պարզ է, ու դա չի ծառայում տարածաշրջանի շահերին և արատավոր է», - ասել է Կոպիրկինը:
Ֆրանսիայի նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ ասել էր է, որ Ռուսաստանն անկայունություն է սերմանում Հարավային Կովկասում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը Մյունխենի համաժողովում վստահեցրել է՝ կշարունակեն լինել Հայաստանի կողքինԴեսպանի խոսքով՝ Ռուսաստանի ու ռուսական կոնտինգենտի վրա մեղքը բարդելու փորձերը հակասում են իրական իրավիճակին, իսկ ռուս զինվորականների և սահմանապահների առկայությունը Հայաստանում թույլ չի տալիս էսկալացիայի աճ Երևանի և Բաքվի միջև։
«Ռուսական ներկայությունն այստեղ գետնի վրա՝ ռազմական և սահմանային, մնում է կայունության պահպանման և շատ ավելի մեծ էսկալացիայի կանխման հիմնական գործոնը, և դա փաստ է: Մենք լսում ենք քննադատություն մեր խաղաղապահ զորախմբի [Լեռնային Ղարաբաղում] հասցեին, բայց սա ուժ է, որն իսկապես նպաստում է տարածաշրջանի կենսունակությանը՝ առկա բոլոր խնդիրներով, և որոշիչ գործոն է հենց տարածաշրջանի հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար», - հայտարարել է Կոպիրկինը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան կրկին դժգոհել է ԵՄ դիտորդների տեղակայման փաստից. հայկական կողմի արձագանքը