Մատչելիության հղումներ

Մակրոնը Մյունխենի համաժողովում վստահեցրել է՝ կշարունակեն լինել Հայաստանի կողքին


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ելույթ է ունենում Մյունխենի Անվտանգության համաժողովում, 17-ը փետրվարի, 2023թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ելույթ է ունենում Մյունխենի Անվտանգության համաժողովում, 17-ը փետրվարի, 2023թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ Մյունխենի Անվտանգության համաժողովում իր ելույթում վստահեցրել է՝ շարունակելու են լինել Հայաստանի կողքին և գործել:

Խոսելով հիմնականում ռուս - ուկրաինական պատերազմի մասին՝ Մակրոնը կարճ անդրադարձ է կատարել նաև Հարավային Կովկասում իրավիճակին և հայտարարել. - «Ինչպե՞ս կարող ենք հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կարող են հաղթահարվել նեոգաղութատիրական Ռուսաստանի կողմից, որին ես քիչ առաջ նկարագրեցի։ Ես դա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ում կողքին կշարունակենք լինել և կշարունակենք գործել»:

Նույն օրը Բավարիայի մայրաքաղաքում կայացել է Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը, Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

Ադրբեջանի նախագահը նոյեմբերի վերջին չեղարկեց դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ, քանի որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն էր հայտնել, որ դրան մասնակցի նաև Էմանյուել Մակրոնը: Բաքուն պնդում է, որ Փարիզը կողմնակալ է և չի կարող լինել միջնորդ Երևանի հետ բանակցություններում:

XS
SM
MD
LG