ԵՄ պաշտոնապես հայտարարել է Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկի մասին։ ԵՄ խորհուրդը այդ մասին ազդարարող հայտարարության տեքստը տարածել է այսօր Բրյուսելում՝ դաշինքի անդամ պետությունների ԱԳ նախարարների հավաքի մեկնարկին։
«Առաքելության նպատակներն են Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության պահպանումը, հակամարտությունից տուժած շրջաններում վստահության, մարդկանց անվտանգության և ԵՄ աջակցությամբ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմանների ապահովումը», - նշված է հայտարարության մեջ։
ԵՄ խորհուրդը նաև տեղեկացրել է, որ առաքելության կենտրոնակայանը տեղակայվելու է Եղեգնաձորում։