Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Մեջլիսի խոսնակ. «Եվրոպացի դիտորդները կարող են խանգարել կարգավորմանը»


Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովա, արխիվ
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովա, արխիվ

«Եվրոպայից դիտորդների առաքելություն հայ-ադրբեջանական սահման ուղարկելը կարող է խանգարել կարգավորման գործընթացին», - այսօր Միլի մեջլիսի նիստում հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան։

Նա նշել է, որ իր այս դիրքորոշումը Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայման առնչությամբ Ռուսաստանում կայացած հանդիպումների ժամանակ ևս հայտնել է:

Շաբաթասկզբին Մոսկվայում Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ էր Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը պնդել, թե «Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծմանը նոր խնդիրներ կստեղծի»:

Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն է տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Նախատեսվում է, որ առաքելության մանդատը կլինի երկու տարի, օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվելու է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց է տվել իր բացասական դիրքորոշումը տվյալ հարցում, Ադրբեջանն էլ վերապահումներ է հայտնել:
Ակնկալվում է, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում աշխատանքը կսկսի առաջիկա երկուշաբթի օրվանից:

XS
SM
MD
LG