«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ արցախցիներին նվիրաբերած100 տոննա պարենամթերքը դեռևս Գորիսում է՝ ճանապարհի փակ լինելու պատճառով, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ըստ հաղորդագրության՝ Գորուսի պահեստում են նաև Հայաստանի և արտասահմանյան մի շարք բարեգործական կազմակերպությունների ուղարկած ավելի քան 250 տոննա հումանիտար բեռը, ինչպես նաև Արցախի երեխաների համար նախատեսված ամանորյա նվերները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայաստան» հիմնադրամի շուրջ 100 տոննա մարդասիրական բեռն Արցախ չի հասելՇտաբը հայտնում է, որ շարունակվում են Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախ հասցնելու ուղղությամբ:
Բեռն Արցախ տեղափոխելու հնարավորության դեպքում, ինչպես տեղեկատվական շտաբն է փոխանցում, այն կպահեստավորվի Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշխվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների:
47-րդ օրն է ադրբեջանցիները փակ են պահում Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Սնունդ, դեղորայք, առանջին անհրաժեշտության պարագաներ արցախցիները հիմնականում չեն ստանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հոսանքի անջատումներ, գազի բացակայություն, կտրոնով տրամադրվող մթերք. Արցախն այսօր