Մատչելիության հղումներ

Բայրամով. «Լաչինի ճանապարհին ակցիայի գլխավոր նպատակը բնապահպանական աղետների կանխումն է»


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ:

Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովն ասյօր լրագրողների հետ զրույցում պնդել է, թե Լաչինի միջանցքում ադրբեջանցիների ակցիայի գլխավոր նպատակն է կանխել բնապահպանական աղետները:

«Բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր չեն մարդասիրական ճգնաժամ հրահրել: Կան տրանսպորտային միջոցների անխափան երթևեկության բոլոր անհրաժեշտ պայմանները: Որպես պատասխանատու պետություն, մենք տեղեկատվություն ենք ներկայացնում մեր կատարած քայլերի մասին: Չի կարելի կոնտեքստից դուրս դիտել այդ իրադարձությունները»,- հայտարարել է Բայրամովը:

Նրա փոխանցմամբ, Ադրբեջանը պարտավորվել է ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկությունը, բայց «դրանով զինամթերքի և ականների փոխադրումն անընդունելի է»:

Այսօր էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիների «բողոքի» ակցիայի 40-րդ օրն է: Այս ընթացքում Արցախում խափանվել է գազամատակարարումը, էլեկտրականությունն ընդհատումներով է ապահովվում, առաջացել է պարենի, դեղարայքի և անհրաժեշտ այլ պարագաների խիստ պակաս:

XS
SM
MD
LG