Մոսկվան պնդում է, թե մի շարք սկզբունքային հարցերում Երևանը հակասական դիրքորոշումներ է հայտնում։ «Մենք մեկ հարցի կամ դետալի շուրջ չէ, որ տեսնում ենք հակասություններ. այդպիսի թեմաները մի քանիսն են, և դրանք լուրջ թեմաներ են», - այսօր հայտարարել է Ռուսաստանի արգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք գնահատականների միջև տարբերություն ենք տեսնում հարցերում, որոնք լրջագույն նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի անվտանգության համար», - հավելել է նա։
«Ես ասել եմ, որ պատրաստ ենք Ռուսաստանի առաջարկած բանաձևի հիման վրա ստորագրել փաստաթուղթ, և էսօր էլ վերահաստատում եմ դա», - երկու օր առաջ լրագրողների հետ հանդիպմանը նշել էր Նիկոլ Փաշինյանը։
Մոսկվայից արձագանքել են նաև Փաշինյանի այս հայտարարությանը, թե պատրաստ է ընդունել ղարաբաղյան խնդրի կարգավորման ռուսական տարբերակը։ «Պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի վերաբերյալ էապես տարբերվում են», - ասել է Մարիա Զախարովան։ - «Հայաստանի վարչապետը խոսել է և՛ ռուսական առաջարկությունների հիման վրա փաստաթուղթ ստորագրելու մտադրության, և՛ միաժամանակ հակամարտության մի ինչ-որ «համապարփակ լուծման» նախընտրելիության մասին, որն առաջադրում է Արևմուտքը։ Մենք 24-ժամյա շփման մեջ ենք կողմերի հետ, և փորձում ենք հայկական կողմից, լիազորություններով օժտված համապատասխան անձանցից հստակեցնել, թե որ տեսակետն են պաշտպանում։ Հարցերը սկզբունքային են, հետևաբար դիրքորոշումները ևս պետք է հստակ ձևակերպվեն։ Հնարավոր է՝ որոշ շեղումներով, հնարավոր է՝ որոշ վերապահումներով, բայց գնահատականը պետք է ձևակերպվի առանց դրա սկզբունքային հիմքերի փոփոխության»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լաչինի հարցը, խաղաղության պայմանագիրը՝ Լավրովի ու Բայրամովի քննարկման առարկա առանց Երևանի մասնակցությանԶախարովան հիշեցրել է նաև, որ Երևանը չեղարկեց Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ինչը Մոսկվայի առաջարկն էր։ Ըստ նրա, այդ հանդիպման տապալման պատճառով չեն քննարկվել հրատապ հարցեր, այդ թվում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։
«Եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են նշված խնդիրները լուծել բարձր մակարդակով, եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման հունով, ապա անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը», - ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ այստեղ կարևոր է համատեղ բառը։ - «Մեր դիրքորոշումը հիմնված է ոչ թե պոպուլիզմի, այլ հստակ քայլերի վրա, որոնք թե' միջազգային հիմքեր ունեն, թե' մեր կողմից առանձնացված ռեսուրսներ, և որ շատ կարևոր է՝ մասնակից բոլոր կողմերի համաձայնությունը։ Եթե կան համաձայնություններ, պետք է դրանց հետևել , կամ հրապարակավ ազնիվ ասել, որ դիրքորոշումները փոխվել են»։
Նա կոչ է արել Փաշինյանին հայ ժողովրդին ազնվորեն պատմել իր պայմանավորվածությունենրի մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի Հայաստանում չեն կայանա. ՓաշինյանՓաշինյանը վերջին ասուլիսում դարձյալ անդրադարձել էր ՀԱՊԿ անգործությանն ու պնդել, թե Ռուսաստանը թերանում է դաշնակցային պարտավորությունների մեջ։ Ասել էր, թե Արևմուտքում Բաքուն Ռուսաստանի հետ մերձեցումը որպես պատրվակ է բերում՝ սեփական սադրանքները հիմնավորելու համար։ Եվ եթե Մոսկվան չի արձագանքում, ստացվում է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, այլ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար։ Մոսկվայից Փաշինյանի այս գնահատականը համարել են անհեթեթութjուն։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը, Փաշինյանն ասուլիսում հայտարարել էր, թե դա իրավիճակն այդպես է եղել նաեւ իրենից առաջ։ Այդպիսի պաշտոնական հույժ գաղտնի տեքստ կա, որը չի կարող հրապարակել։
«Որևէ երկրի կառավարության ղեկավարի սազական չէ, հարիր չէ նման հայտարարություններ անել և հղում անել հույժ գաղտնի փաստաթղթերին։ Ես համարում եմ իր այդ հայտարարությունը բացահայտ սուտ, կեղծիք և սեփական ձախողումների համար անընդունելի արդարացում», - Փաշինյանին հակադարձում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ պնդելով, թե դաշնակցային հարաբերությունների ձախողման մեղավորը գործող իշխանությունն է. - «Եվ հիմա ասում է՝ նախկինում եղել են վատ հարաբերություններ։ Նախկինում եղել են պրոբլեմներ, էդ պրոբլեմները լուծվել են։ Նախկինում եղել են խնդիրներ, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը ունեցել են տարբեր դիտանկյուններ, որոշ դեպքերում՝ տարբեր շահեր։ Դրանք կամ երկկողմ, կամ բազմակողմ ձևաչափերում դրվել են քննարկման»։
Հանրապետական կուսակցության անդամ Զաքարյան ընդունում է, որնախկին իշխանության օրոք եղել են հարցեր, որոնց շոււրջ Ռուսաստանի ու Հաայստանը տարբեր դիրքորոշումներ են ունեցել։ Բացի այդ, ժամանակին Հայաստանի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանն էլ է ՀԱՊԿ-ին քննադատել։ Բայց խնդիրները բանակցությունների ու քննարկումների մակարդակից չեն վերածվել հրապարակային կշտամբանքի։