Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանը կկատարի խաղաղապահ զորավարժություններն անցկացնելու պարտավորությունը


ՀԱՊԿ-ի քարտուղարությունը և միավորված շտաբը կարծում են, որ կոալիցիոն խաղաղապահ ուժերի զորավարժությունների մասով Հայաստանի պարտավորությունները կկատարվեն, այսօր հայտարարել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Նա ասել է, որ հայկական կողմից պաշտոնապես ծանուցում չեն ստացել այդ զորավարժությունները չեղարկելու մասին։

Հունվարի 1-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ցամաքային զորքերի ստորաբաժանումները 2023-ին կմասնակցեն Հայաստանում կայանալիք «Անխախտ եղբայրություն-2023» ՀԱՊԿ-ի խաղաղապահ համատեղ զորավարժություններին։

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարը արդեն իսկ ՀԱՊԿ-ի միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ Հայաստանում նման զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չեն համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG