Մատչելիության հղումներ

Զախարովա. «Երևանի պնդումը, թե ռուսական ներկայությունը Հայաստանի համար վտանգ է ստեղծում, անհեթեթություն է»


ՌԴ ԱԳՆ խոսնակ մարիա Զախարովան, արխիվ, Մոսկվա:
ՌԴ ԱԳՆ խոսնակ մարիա Զախարովան, արխիվ, Մոսկվա:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում ասել է, թե «Երևանի պնդումն այն մասին, որ ռուսական ներկայությունը Հայաստանի համար վտանգ է ստեղծում, անհեթեթություն է»:

«Ավելի վաղ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հրապարակավ հայտարարել է, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը համապատասխանում է հանրապետության ազգային շահերին, իսկ արկածախնդիրներն, ովքեր կոչ են անում վտարել մեր զինծառայողներին, ակնհայտորեն չեն գիտակցում, թե ինչ իրական հետևանքներ կունենա այդ քայլը»,- հայտարարել է Զախարովան:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը նաև նշել է, թե Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները կապված են դարերի պատմություն ունեցող բարեկամության ամուր կապերով:

«Մենք վճռական ենք շարունակել և ամրապնդել ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ փոխգործակցությունն ընդհանուր ինտեգրացիոն կառույցներում՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում»,- ասել է Զախարովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG