Մատչելիության հղումներ

«Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով ակցիա՝ ռուսական ռազմաբազայի մոտ. կան բերման ենթարկվածներ


Ազգային ժողովրդավարական բևեռը «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով ակցիա է անցկացնում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ: Նրանք նշեցին, որ շրջափակելով ռուսական ռազմաբազան՝ պահանջելու են Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունն ստանձնած ռուսական խաղաղապահներից կատարել 2020թ. նոյեմբերյան եռակողմ հայտարարությամբ ստանձնած իրենց պարտավորությունը:

Ակցիայի մասնակիցները նաև հայտարարեցին, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, «ռուսական օկուպացիային» ոչ ասի:

Մայրաքաղաքից բազմաթիվ ոստիկաններ են բերվել Գյումրի, ովքեր թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին մոտենալ ռազմաբազայի փողոց, չեն երևում նաև ռազմաբազայի զինվորականները:

Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարեցին, որ ակցիան օրինական չէ, և երբ այն շարունակվեց, մի քանի տասնյակ հոգի բերման ենթարկվեց Մայր Հայաստան հուշահամալիրի մոտից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG