Քևին ՄըքՔարթին ի վերջո ընտրվեց ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ՝ 15-րդ փորձից

ԱՄՆ - Հանրապետական Քևին ՄըքՔարթին Ներկայացուցիչների պալատի խոսնակն է, Վաշինգտոն, 7-ը հունվարի, 2022թ.

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տունն ի վերջո՝ 15-րդ քվեարկության արդյունքում, ընտրեց հանրապետականների առաջնորդ Քևին ՄըքՔարթիին Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ:

Ուրբաթ ուշ երեկոյան մեկնարկած և շաբաթ վաղ առավոտյան ավարտված քվեարկության արդյունքում ՄըքՔարթին ստացավ 216, նրա հիմնական մրցակից Հաքիմ Ջեֆրիսը՝ 211 ձայն:

Անցած նոյեմբերին կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում հանրապետականները 435-տեղանոց Ներկայացուցիչների տանը մեծամասնություն ունեն` 222 մանդատ, ինչը լիովին բավարար է խոսնակ ընտրելու համար: Սակայն հունվարի 3-ից սկսած 14 քվեարկություն էր կայացել, որոնցում հանրապետականների խմբակցության ղեկավարն անհրաժեշտ թվով ձայներ չէր ստանում՝ նրա դեմ ըմբոստացել էին հենց իր՝ Հանրապետական կուսակցության երկու տասնյակ կոնգրեսականներ:

Նման իրավիճակ Ամերիկայի քաղաքացիական պատերազմից հետո չէր եղել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կա՛մ ինքնաբացարկ, կա՛մ զսպաշապիկ․ արմատականները՝ Քևին ՄըքՔարթիի մասին Ներկայացուցիչների տունը երկրորդ օրն է՝ չի կարողանում խոսնակ ընտրել. ինչ տարբերակներ կանԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 100 տարվա մեջ առաջին անգամ չի կարողացել նոր խոսնակ ընտրել