Նենսի Փելոսին ազատելու է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան դեմոկրատների կուսակցական խմբակցության ղեկավարի պաշտոնը:
«Մեր ֆրակցիայի հանդեպ հսկայական վստահություն տածելով` ես որոշել եմ չհետապնդել հաջորդ գումարման Կոնգրեսում դեմոկրատների լիդեր վերընտրվելու նպատակը: Եկել է ժամանակը, որ նոր սերունդն առաջնորդի ֆրակցիան, որի նկատմամբ այդքան մեծ հարգանք ունեմ: Շնորհակալ եմ, որ այդքան շատ լիդերներ պատրաստ են իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը»,- հայտարարել է Փելոսին:
Միաժամանակ Ներկայացուցիչների տան գործող խոսնակը հայտնել է, որ թոշակի չի անցնում և կշարունակի աշխատել Կոնգրեսում:
Նոյեմբերի 8-ին տեղի ունեցած միջանկյալ ընրտրությունների արդյունքում դեմոկրատները զրկվել են մեծամասնությունից Ներկայացուցիչների տանը, բայց այն պահպանել են Սենատում:
Ենթադրվում է, որ Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ կընտրվի հանրապետականների լիդեր Քևին ՄըքՔարթին, ով այսօր Կոնգրեսի այդ պալատում հանրապետականների փոքրամասնության լիդերն է:
118-րդ գումարման Կոնգրեսի աշխատանքը մեկնարկելու է 2023 թվականի հունվարի 3-ին: