Մատչելիության հղումներ

Քևին ՄըքՔարթի. «Վաղը մենք կլինենք մեծամասնություն, իսկ Նենսի Փելոսին՝ փոքրամասնություն»


Ներկայացուցիչների տան հանրապետականների լիդեր Քևին ՄըքՔարթի, Վաշինգտոն, 9-ը նոյեմբերի, 2022թ.
Ներկայացուցիչների տան հանրապետականների լիդեր Քևին ՄըքՔարթի, Վաշինգտոն, 9-ը նոյեմբերի, 2022թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան հանրապետականների փոքրամասնության ղեկավար Քևին ՄըքՔարթին երեկ ավարտված միջանկյալ ընտրությունների արդյունքում, ամենայն հավանականությամբ, պալատի խոսնակի դերում կփոխարինի դեմոկրատական Նենսի Փելոսիին:

«Թույլ տվեք ասեմ, որ երբ վաղն արթնանաք, մենք կլինենք Ներկայացուցիչների տան մեծամասնություն, իսկ Նենսի Փելոսին՝ փոքրամասնություն: Ամերիկայի ժողովուրդը պատրաստ է տեսնել մեծամասնություն, որը կառաջարկի նոր ուղի, որն ամերիկացիներին կվերադարձնի ճիշտ ուղու վրա, հանրապետականները պատրաստ են դա անել»,- ասել է ՄըքՔարթին:

Նա խոստացել է, որ հանրապետականներն ամեն ինչ կանեն երկրի տնտեսությունը զարգացնելու և շարքային ընտանիքների կենսամակարդակը բարձրացնելու համար:

Երեկվա միջանկյալ ընտրությունների արդյունքում հանրապետականները մեծամասնություն են ապահովում Ներկայացուցիչների տանը:

Այդ կանխատեսումն են անում բոլոր հեղինակավոր ամերիկյան լրատվամիջոցները: Կոնգրեսի մյուս պալատում՝ Սենատում, այս պահին երկու կուսակցություններից և ոչ մեկը հստակ առաջատարի դիրքում չէ:

Երեկ տարբեր նահանգներում տեղի են ունեցել նաև նահանգապետերի ընտրություններ: Երեկվա քվեարկությունների վերջնական արդյունքները դեռ չեն ամփոփվել:

XS
SM
MD
LG