Մատչելիության հղումներ

Կոնգրեսական Մեթ Գետցը Դոնալդ Թրամփին առաջադրել է Ներկայացուցիչների տան խոսնակի թեկնածու


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ:

Հանրապետական կոնգրեսական Մեթ Գետցը երեկ հայտնել է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակի թեկնածու է առաջադրում հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփին:

Գետցն ասել է, թե Թրամփի նախագահության օրոք Միացյալ Նահանգները հաջողություններ է գրանցել և՛ ներքին, և՛ արտաքին բնագավառներում:

Ըստ օրենքի, կոնգրեսականները կարող են խոսնակի պաշտոնում առաջադրել ոչ միայն օրենսդիրներին, այլև այլ անձանց:

Ինքը Թրամփը հայտնել է Քևին ՄըքՔարթնիին սատարելու մասին և կուսակիցներին կոչ է արել քվերակել նրա օգտին, սակայն երեկ ՄըքՔարթնիի ընտրությունը հերթական անգամ ձախողվել է:

Ընտրվելու համար անհրաժեշտ է 218 քվե, մինչդեռ մի խումբ հանրապետականներ հայտարարել են, որ դեմ են ՄըքՔարթնիի ընտրությանը:

Այսօրվա դրությամբ Կոնգրեսը կաթվածահար վիճակում է, քանի որ օրենսդիրները չեն կարողանում երդմամբ ստանձնել մանդատները և սկսել բնականոն օրենսդրական աշխատանքը:

XS
SM
MD
LG