Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը երեկ խորհրդարանում հայտարարեց՝ բժշկասոցիալական փորձաքննություն է իրականացվում, մասնագետերն են որոշում, հաշմանդամության խմբերը։
«Բայց սա չի նշանակում, որ փորձաքննության մեջ սխալ է տեղի ունեցել, նրանք շարունակում են համարվել հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող մարդիկ, բայց 3-րդ խմբի դեպքում պետությունը սոցիալական որոշակի երաշխիքներ է տալիս, և մենք ավելացնում ենք այնտեղ միջինացված թվեր, որը համադրելի կլինի իր նախկին 2-րդ խմբի կարգավիճակին», - ասաց նախարարը։
«Ասում ա՝ «էս էն շարժական պրոթեզների՞ց է՝ բիոնիկ, որ ասում են», ասեցի՝ «հա», ասում են՝ «դե, լավ, ուրեմն 3-րդ կարգ»։ Հարցնում եմ՝ «ինչի՞ց վերցրեցիք, որ ես էս կարողանում եմ օգտագործել, որ վրես ա, ուրեմն ես էս կարո՞ւմ եմ օգտագործել, չէ»։ Էս դրել եմ, որ հավասարակշռությունս պահի, ես էս ձեռքով օգնում եմ իրան, որ ինքը բարձրանա, որ մկանի շարժումը ֆիքսեմ։ Այսինքն՝ դուրս ա գալիս, որ ես էս ձեռքը դրել եմ, որ էս ձեռքիս ավելի շատ խանգարի», - ասաց Վարդանյանը։
«Այդքան էլ ճիշտ չէ, որ հաշմանդամության կարգավիճակը դառնա եկամուտի աղբյուր։ Հուսով ենք, որ մեր զբաղվածության ծրագրերով նույնպես նրանց կկարողանանք հանել այդ կարգավիճակից», - ասաց Նարեկ Մկրտչյանը։
Ձախ ձեռքից զրկված պատերազմի մասնակից 30-ամյա Վլադն «Ազատությանն» ասել էր՝ նախարարության զբաղվածության ծրագրերը հիմնականում ուսումնական են, իսկ ինքը կին ու անչափահաս երեխա ունի, մեծ ցանկության դեպքում անգամ ժամանակ չի կարող գտնել սովորելու համար, ընտանիքին պետք է կերակրի, տան վարձը մուծի։