Մատչելիության հղումներ

Չպետք է հաշմանդամություն ունենալու կարգավիճակը կապել սոցիալական խնդիրները լուծելու հետ․ նախարար


Չպետք է հաշմանդամություն ունենալու կարգավիճակը կապել սոցիալական կարգավիճակի և սոցիալական խնդիրները լուծելու հետ, երեկ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն՝ անդրադառնալով պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց դժգոհություններին, թե ինչո՞ւ է վերին, ստորին վերջույթների պրոթեզավորումից հետո հաշմանդամության կարգը երկրորդից իջեցվում երրորդի։

Ընդգծելով, որ տղաների համար նախարարությունը փորձել է լավագույն գերֆունկցիոնալ պրոթեզներն ապահովել, որն, ըստ էության, նրանց հնարավորություն է տալիս որոշակիորեն վերադառնալ սոցիալական կյանքին՝ Մկրտչյանը շեշտեց՝ ո՛չ նախարարը, ո՛չ նախարարության որևիցե աշխատակից կարգ չեն կարող որոշել՝ ընդգծելով՝ Միասնական սոցիալական ծառայության մասնագետներն առաջնորդվում են հաշմանդամություն սահմանելու հստակ չափորոշիչներով։

Հարցին, թե ծանոթ, խնամի, բարեկամ տարբերակով կարգի տրամադրում չկա՞, նախարարը պատասխանեց․ - «Այո, մենք ստեղծել ենք նոր կառույց՝ Միասնական սոցիալական ծառայությունը, և մեկ պատուհանի սկզբունքից բոլոր սոցիալական ծրագրերը մատուցվում են։ Բնականաբար, դժգոհություններ կան, ես ինքս նախարարությունում առիթ եմ ունեցել հյուրընկալելու այդ տղաներից մի քանիսին, ունենալու շատ անկեղծ և անմիջական զրույց, և այդ զրույցից հետո այդ տղաները համաձայնվել են բժշկասոցիալական փորձաքննության կարծիքի հետ․ չպետք է հաշմանդամություն ունենալու կարգավիճակը կապել սոցիալական կարգավիճակի և սոցիալական խնդիրները լուծելու հետ, եթե կա խնդիր աշխատանքի առումով, եկեք մենք այդ կողմից մոտենանք՝ զբաղվածության խնդիր լուծենք, վերապատրաստման խնդիր լուծենք, փորձենք ավելի շատ ֆինանսական աջակցության հարցը լուծել և նրան հնարավորություն տալ աշխատելու»։

Միևնույն ժամանակ նախարարն ասաց՝ եթե այնուամենայնիվ տղաները կարծում են, որ կարգի փոփոխության հարցում որոշումն անաչառ չի եղել, խորհուրդ տվեց բողոքարկել՝ շեշտելով՝ խիստ հանձնարարական կա՝ առավել ուշադիր լինել պատերազմի արդյուքնում հաշմանդամություն ձեռք բերած անձանց նկատմամբ։

Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք հիմնադրամի շահառու են, օգտվում են անվճար բուժօգնությունից՝ դեղորայքներից, աջկացող միջոցներից, երրորդ խումբն էլ օգտվում է, բայց 50 տոկոս զեղչով, ասաց Մկրտչյանը՝ ընդգծելով՝ հիմա նախարարությունն ավելի կենտրոնանում է նրանց զբաղվածության ծրագրերի վրա, որպեսզի նրանք հնարավորություն ունենան վերադառնալ սոցիալական միջավայր։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG