Պուտին․ «Ակնկալում եմ, որ մեզ կհաջողվի առաջընթացի հասնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիրմի Պուտինը։ Սոչի, 31-ը հոկտեմբերի, 2022

Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետը այսօր կրկին հայտարարել է, թե ընդունում է Ղարաբաղյան խնդրի շուրջ ռուսական կողմի առաջարկները՝ շեշտելով, որ ռուսական կողմը պետք է կատարի իր խոստումները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանը կսատարի ցանկացած որոշմանը, որն ընդունելի կլինի Հայաստանի համար»

«Անցած շաբաթ «Վալդայ» ակումբում Դուք անդրադառնալով հայ ադրեբջանական հնարավոր խաղաղության պայմանագրին՝ ընդգծել եք, որ կաջակցեք այն պարամետրերին, որոնք կընտրի հայկական կողմը։ Ինչպես ՀԱՊԿ գագաթնաժողովին ասացի, ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեզ համար ընդունելի են այն մոտեցումները, որոնք առաջարկում է ռուսական նախագիծը», - ասել է Փաշինյանը։

Թե ինչ մոտեցումների մասին է խոսքը, նա չի հստակեցրել, սակայն հույս է հայտնել, որ այսօր ստորագրվելիք եռակողմ հայտարարությունում հղում կլինի ռուսական կողմի ներկայացրած այդ փաստաթղթին. - «Մենք սա առաջարկել ենք, բայց մինչև օրս չունենք ռուսական կողմը պատասխանը։ Ընդ որում, Փաշինյանը Պուտինին վստահեցրել է, որ ռուսական առաջարկները չեն հակասում այն պայմանավորվածություններին, որ ավելի վաղ՝ ամսասկզբին, ձեռք էին բերվել Պրահայում՝ Եվրամիության միջնորդությամբ։ Եվ ընդհանարպես, շեշտել է Փաշինյանը, ինքը արևմտյան միջնորդությամբ անկացվող հանդիպումներում հաշվի է առել նախագահ Պուտինի հայտարարությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արցախում ակնկալում են, որ Ռուսաստանը կերկարաձգի խաղաղապահ առաքելության ժամկետըԱնընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս․ Դավիթ ԲաբայանՀԱՊԿ-ի, Ռուսաստանի պարտավորությունների զանգը հնչել է. վարչապետՓաշինյանը հաստատում է՝ Արցախի հարցի կարգավորման ռուսական ու արևմտյան մոտեցում կա

Այս կետերից բացի, Փաշինյանը հարց է դրել նաև Հայաստանից ու Ղարաբաղից ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին՝ շեշտելով, թե ռուսական կողմը պետք է հստակ դիրքորոշում հայտնի։ Ընդ որում, Հայաստանի վարչապետը հիշեցրել է, որ հայկական կողմը դաշնակից Ռուսաստանի հորդորով էր համաձայնել Ադրբեջանի հետ դելիմիտացիա սկսել՝ մի կողմ դնելով սահմանին կայունության ու անվտանգության մեխանիզմներ ստեղծելու նախապայմանը։

«Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ սահմանազատման հանձնաժողովի ձևավորումը և դրա աշխատանքը կդառնա սահմանների անվտանգության մեխանիզմ։ Այն ժամանակ մենք համամիտ չէինք սրա հետ, բայց ի վերջո որոշեցինք հույս դնել մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի մեկնաբանության վրա», - ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ, չնայած ռուսական կողմի հավաստիացումներին, Ադրբեջանը սեպտեմբերի 13-ին հարձակվել է Հայաստանի վրա՝ օկուպացնելով նոր տարածքներ։

«Մեզ համար շատ կարևոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը», - ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ դիրքորոշման մեջ պետք է պահանջ լինի ադրբեջանական ուժերը մինչև 2021 թվականի մայիսի 11-ը զբաղեցրած դիրքեր վերադարձնելու մասին։

Ռուսաստանի նախագահը բացման խոսքում հիշեցրել է, թե ինչ պայմաններում և ինչպես է ձեռք բերվել 2020-ի պատերազմից հետո ստորագրված հրադադարի համաձայնությունը. - «Այն ժամանակ բոլորս համակարծիք էինք, որ ամենակարևորն է ապահովել խաղաղությունը ու պայմաններ ստեղծել զարգացման, այդ թվում Հայաստանի տնտեսության, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման համար»։

«Այս հակամարտությունը շարունակվում է տասնամյակներով, պետք է ինչ-որ պահի այն ավարտել։ Գիտեմ, որ Դուք քաղաքական կամք ունեք դրա համար, ինչին մենք ամեն կերպ սատարում ենք։ Եվ հիմա մենք պետք է այստեղ, իսկ հետո եռակողմ ձևաչափով գտնենք այն առանցքային կետերը, որոնք թույլ կտան մեզ առաջընթացի հասնել», - ասել է Վլադիմիր Պուտինը։

Խոսելով տարածաշրջանի ապաշրջափակման մասին՝ Փաշինյանը կրկին նշել է, որ Հայաստանը շահագրգռված է այս հարցում, միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանի տարածքով անցնող ուղիները պետք է լինեն Հայաստանի լիակատար հսկողության տակ և գործարկվեն ըստ Հայաստանի օրենսդրության։

«Ռուսաստանի դաշնային սահմանապահ ծառայությունը պետք է վերահսկի վերը նշված պայմանավորվածությունների կատարումը», - ընդգծել է Հայաստանի վարչապետը՝ հավելելով, որ չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն ու հարցի շուրջ բազմաթիվ քննարկումներին, այն դեռ չի լուծվել։

Թե երբ է մեկնարկելու Ալիև-Փաշինյան-Պուտին եռակողմ հանդիպումը, առայժմ հստակ չէ։