Մատչելիության հղումներ

Փաշինյան․ «Սոչիի հանդիպման արդյունքում կարող է եռակողմ հայտարարություն ընդունվել»


«Սոչիի հանդիպման արդյունքում կարող է եռակողմ հայտարարություն ընդունվել», - քիչ առաջ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ Երևանը համաձայն է հայ-ադրբեջանական կարգավորման հիմնարար սկզբունքների ռուսական նախագծին։

Հանդիպման մեկնարկից առաջ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ոչ հերքել է և ոչ էլ հաստատել Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցությունների արդյունքում փաստաթղթի ստորագրման հավանականությունը։

«Եկեք չկանխագուշակենք հանդիպման արդյունքները։ Եթե նման փաստաթուղթ ստորագրվի, լրատվամիջոցները կտեղեկացվեն այդ մասին», - ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ՝ նշել է Կրեմլի խոսնակը։

XS
SM
MD
LG