«Քաղաքացիական արիության» համար ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին արժանացել է ամերիկյան Train Foundation-ի հեղինակավոր մրցանակին:
Կազմակերպությունն ընդգծել է՝ Նավալնիի պայքարն ուղղված է Ռուսաստանն ազատ և թափանցիկ դարձնելուն։
Մրցանակը ստացել է քաղաքական գործչի թիմակից Լեոնիդ Վոլկովը։ Նա հայտարարել է, որ երկարամյա ազատազրկման դատապարտված Նավալնին ամեն օր ապացուցում է իր արիությունը:
նդդմադիր առաջնորդը բանտում է 2021 թվականի փետրվարից՝ դատարանը նրան 9 տարվա ազատազրկման է դատապարտել ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով:
Անցած շաբաթ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ իր դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչության և ծայրահեղականության կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Կրեմլի կոշտ քննադատի խոսքով՝ իրեն կարող է սպառնալ մինչև 30 տարվա ազատազրկում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նավալնիին նոր մեղադրանք է առաջադրվել՝ «ծայրահեղական խմբավորում ստեղծելու» հոդվածով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկովյան դատարանն անփոփոխ թողեց Նավալնիի 9 տարի ազատազրկման դատավճիռը