Մատչելիության հղումներ

Նավալնին կոչ է անում բողոքել մասնակի զորահավաքի դեմ


Ռուսաստանյան ընդդիմության` անազատության մեջ գտնվող առաջնորդ Ալեքսեյ Նավալնին կոչ է անում երկրի բնակչությանը բողոքել այսօր հայտարարված մասնակի զորահավաքի դեմ։

Նավալնին այս կոչը հնչեցրել է դատական հերթական նիստի ժամանակ, որին մասնակցում էր հեռավար կապով՝ կալանավայրից։

«Այժմ արդեն հստակ է, որ այն հանցավոր պատերազմն ու ագրեսիան, որ ընթացքի մեջ է, է՛լ ավելի է խորանում։ Պուտինը փորձում է հնարավորինս շատ մարդկանց ներքաշել դրանում։ Նա փորձում է հարյուր հազարավոր մարդկանց թաթախել արյան մեջ, ինչը, բնականաբար, մեծ ողբերգության, մեծաթիվ զոհերի պատճառ է դառնալու և որևէ լավ բանի հանգեցնել չի կարող», - հայտարարում էր Նավալնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG