Սուրմալուի շուկայի ողբերգական պայթյունից 40 օր է անցել, բայց կառավարությունում ու քաղաքապետարանում դեռ չեն որոշել ու հայտարարել, թե ի վերջո ով պետք է ապամոնտաժի շենքի խարխուլ կմախքը, որն օրերս մասամբ փլուզվեց՝ առաջացնելով նոր ավերածություններ։
Քաղաքապետարանը քանդման գործառույթ չունի, պնդում է ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, միևնույն ժամանակ նկատում` այս ամենը պինգ պոնգ է հիշեցնում։
«Իշխանական համակարգում թիվ մեկ խնդիրը հենց այդ պատասխանատվության պինգ պոնգն է, որ մի կառույցը գցում է մյուսի վրա», - ասում է նա:
Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակն, իր հերթին, շտապում է վստահեցնել՝ իրենք ևս քանդման որևէ գործառույթ չունեն, տարածքում փրկարարներն իրենց գործն ավարտել են ուղիղ մեկ ամիս առաջ, երբ դադարեցին որոնողական աշխատանքները, իսկ սեպտեմբերի 2-ին արձանագրություն են կազմել, ուղարկել մի քանի գերատեսչությունների։
«Փաստաթղթավորված ուղարկել ենք չորս գերատեսչությունների` քաղաքապետարան, Քաղաքաշինության կոմիտե, Քննչական կոմիտե…, և միայն կնշեմ, որ մենք հստակ նշել էինք, որ շենքն այդ վիճակում չի կարող մնալ, և պետք է ապամոնտաժել անվտանգությունից ելնելով, նաև առաջարկել էինք, որ առնվազն 14 մետր հեռավորությամբ անվտանգության գոտի ստեղծվեր, և քաղաքացիների մուտքն ու ելքն այդ հատվածում ընդհանրապես արգելվի», - ասաց Հայկ Կոստանյանը:
Քաղաքացիների մուտքն ու ելքը ոչ միայն չէր արգելվել, այլև սեպտեմբերի 21-ին այստեղ տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժել էր 3 հոգի, ականատեսների խոսքով՝ բարեբախտաբար, ոչ աշխատանքային օր էր, տարածքում շատ մարդիկ չկային, հակառակ դեպքում տուժողները ավելի շատ կլինեին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ինչի՞ չեն եկել ժամանակին քանդեն». ո՞վ պետք է ապամոնտաժի «Սուրմալու»-ի այրված շենքի կմախքը«Ազատությունը» երեկ շուկայի տարածքում նկատեց ոստիկանության ժապավենը, որով փլատակներն ի վերջո առանձնացվել էին շուկայի մնացած հատվածից։
Մինչև փլուզումը, 2 ավտոմեքենայի ու մի քանի խանութների ջախջախումը, փաստորեն, ոստիկանության մտքով չէր անցել, որ տարածքը հարկավոր էր ժապավենով փակել։
Քննչական կոմիտեն քամուց տեղի ունեցած փլուզումից հետո շտապել է նոր քրեական գործ հարուցել, մինչ այդ շարունակում են Սուրմալուում պայթյունի գործով քննությունը, մեղադրյալ է 4 հոգի, որոնցից կալավորված են 3-ը` տեսչական մարմնի աշխատակիցներ, իսկ 4-րդ մեղադրյալը, որը «Սուրմալուի» փոխտնօրենն է, գրավի դիմաց ազատ է արձակվել։ Խոսնակ Վարդան Թադևոսյանը «Ազատությանը» հայտնեց, որ դեռ անցյալ շաբաթվանից շուկայի տարածքում քննչական գործողությունները ավարտված են եղել, ու քանդման արգելք ավելի քան 10 օր չկա։
«Քանդման որևէ արգելք չկա, կամ ԱԻՆ-ը պիտի դա կատարի, կամ քաղաքապետարանը, կամ սեփականատերը: Հիմա թե ով կքանդի, որ կազմակերպությունը, հետագայում իրենք կորոշեն», - ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանությունները քննարկում են «Սուրմալու»-ում տեղի ունեցածի պատճառներն ու սլաքներն ուղղում դեպի տեսչական մարմիններՀինգշաբթի օրը կառավարության նիստին փաստորեն անգամ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը տեղյակ չէր, որ տարածքում քննչական գործողություններ այլևս չեն անցկացվում։
«Նաև տեղյակ եմ, որ այնտեղ որոշ հարցերով քննություն է ընթանում տվյալ հատվածում, ամեն դեպքում սեփականատիրոջ հետ աշխատանքներ, ըստ իմ ունեցած տեղեկատվության, քաղաքապետարանն աշխատանքներ տանում է, և կարծեմ առաջիկայում մենք փլուզման այլ դեպք չենք արձանագրի, և տարածքը կմաքրվի», -ասել էր նա:
Արդյոք երևանի քաղաքապետարանը պատրաստվո՞ւմ է սպասել, մինչև վերջապես մի օր սեփականատերը կորոշի ապամոնտաժել այլված շենքի կմախքը, ի վերջո ի՞նչ է պայմանավորվել Երևանի քաղաքապետարանը շուկայի սեփականատիրոջ հետ. վերջին 3 օրվա ընթացքում այս հարցի պատասխանը քաղաքապետարանից այդպես էլ չտվեցին, իսկ տարածքի սեփականատեր 86-ամյա Ռազմիկ Զախարյանը որևէ հարցազրույց պայթյունից ի վեր չի տվել, և նրա հետ հնարավոր չէ կապ հաստատել։
Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի գնահատականը, թե գերատեսչությունները պինգ պոնգ են խաղում, չափազանց մեղմ է, ասում է սպառողների իրավունքների պաշտպան Բաբկեն Պիպոյանը։
«Անվտանգությունը մղված է երկրորդ պլան մեր երկրում, և անվտանգության նկատմամբ վերաբերմունքը մատների արանքով է, և սա դրա հերթական դրսևորումը և ապացույցն էր, որովհետև պետությունում անգամ ողբերգությունից, անգամ այդքան մարդկային զոհերից և վիրավորներից հետո չհասկացան` անվտանգության նկատմամբ ինչպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերի», - ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազությունը հիմնավորված է համարում «Սուրմալու»-ի փոխտնօրենին կալանավորելու միջնորդությունըԳործադիրի ու քաղաքապետարանի դանդաղկոտությունը կառավարության նիստին հունից հանել էր անգամ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին։ Արմեն Ղուլարյանի առաջարկն էր արագ սկսել քանդել ու չսպասել, որ դա կանի սեփականատերը։