Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Լատինական Ամերիկայի մի շարք երկրների ղեկավարներ «մեծ հաճույքով» հետևում են Մոսկվայի և Կիևի միջև հակամարտության կարգավորման գործում Անկարայի դերին և ցանկանում են իրենց ներդրումն ունենալ։
Չավուշօղլուի խոսքով՝ Բրազիլիայի, Ուրուգվայի, Էկվադորի, Կոլումբիայի, Պանամայի և Վենեսուելայի առաջնորդները «մեծ գոհունակությամբ» հետևում են, թե ինչպես է Թուրքիան միջնորդի դեր խաղում ռուս-ուկրաինական բանակցություններում։
«Մենք կցանկանայինք նույնպես մասնակից լինել և մեր ներդրումն ունենալ», - մեջբերում է նա Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, հավելելով, թե Անկարան կուսումնասիրի բրազիլական կողմի առաջարկը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան հակված չէ միանալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներինԹուրքիան և Բրազիլիան այն երկրների ցանկում են, որ չեն միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, կամ մասամբ են միացել։
Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, որ անհրաժեշտության դեպքում կկատարի իր բոլոր պարտականությունները որպես ՆԱՏՕ անդամ պետություն։ Օրինակ, երեկ Չավուշօղլուն ասել է, թե ՆԱՏՕ-ն չի միջամտի Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, սակայն դաշինքի անդամ երկրի վրա հարձակման դեպքում «համապատասխան արձագանք կտա»։
Միևնույն ժամանակ Մոսկվայի դեմ գործող բազմաթիվ պատժամիջոցներին Անկարան չի միանում, հակառակը՝ փորձում է զբաղեցնել ռուսական շուկայում երկրից հեռացած արևմտյան ընկերությունների տեղը մի շարք ոլորտներում։ Բացի այդ, Անկարան այսօր համարվում է Կիևի և Մոսկվայի միջև հիմնական միջնորդը։
Հիշեցնենք՝ Ստամբուլում տեղի են ունեցել ռուս-ուկրաինական բանակցություններ, այդ թվում՝ արտգործնախարարների մակարդակով։
Ինչ վերաբերում է միջոնդի դերը ստանձնել ցանկացող Բրազիլիային, ապա այն հայտարարում է, թե ոչ միայն չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, այլ նաև որ այդ պատժամիջոցներն օրինական չեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան. Միայն Թուրքիան կարող է առաջընթաց ապահովել ռուս - ուկրաինական բանակցություններումԵրկրի նախագահը փետրվարի վերջին ասել էր, որ Բրազիլիան չեզոք դիրք է գրավել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հարցում և չի դատապարտի Մոսկվային դրա համար։
Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Կառլոս Ֆրանսան էլ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անվանել է «անօրինական» և որոշ պետությունների շահերը ոտնահարող։
Ուկրաինա ներխուժումից հետո ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան շտապ քվեարկություն անցկացրեց և դատապարտեց ռուսական ագրեսիան: Բանաձևին աջակցել էին ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 141-ը։ Ձեռնպահ երկրների շարքում էին անպիսի խոշոր պետություններ ինչպիսիք Չինաստանն է, Հնդկաստանը, Պակիստանը, Հարավային Աֆրիկան։
Նունիսկ արևմտյան վերլուծաբանները նշում են, թե Արևմուտքը չպետք է պատրանք ունենա, որ բացարձակապես ողջ աշխարհը պատրաստ է Ուկրաինայի աղետալի պատերազմի մեղքն ամբողջությամբ բարդել Ռուսաստանի վրա։
«Չինաստանը և Ռուսաստանը բնական հակառակորդներ են, հավանաբար, մի օր այդպես էլ կլինի, սակայն այսօր նրանք ունեն ընդհանուր հակառակորդ՝ ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները», - գրում է, օրինակ, BBC-ի հեղինակը՝ «Երկրներ, որոնք Ուկրաինայում պատերազմին այլ տեսնակյունից են նայում, ինչո՞ւ» ծավալուն հոդվածում։
Հնդկաստանն ու Պակիստանը նույնպես իրենց շահերն ունեն և չեն ուզում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Հնդկաստանն, օրինակ, ամենից շատ զենք ու սպառազինություն Ռուսաստանից է գնում։
Իրենց հետաքրքրություններն ունեն նաև Լատինական Ամերիկայի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պետությունները։ Օրինակ՝ մահմեդական երկրներից շատերը ավանդաբար վատ հարաբերություններ ունեն Միացյալ Նահանգների և Արևմուտքի հետ։