Մատչելիության հղումներ

Բլինքենը և Օսթինը Կիևում հանդիպել են Զելենսկու հետ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, Կիև, 24-ը ապրիլի, 2022թ․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, Կիև, 24-ը ապրիլի, 2022թ․

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հաստատել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի օրը Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, միայն երբ երկու պաշտոնյաները լքել են Ուկրաինան։

Սա ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցն է Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր։ Նրանք Ուկրաինային հավելյալ ռազմական օգնություն են խոստացել 713 միլիոն դոլարի չափով։

«Ես ցանկանում եմ, որ մենք ունենանք ծանր հզոր սպառազինություն», - հանդիպումից առաջ ասել էր Զելենսկին՝ հավելելով, որ վերջին շաբաթվա ընթացքում զենքի մատակարարման հետ կապված իրավիճակը բարելավվել է։

Բլինքենն ասել է, որ այսօր նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպան կնշանակի։ Նախորդ դեսպան Մարի Յովանովիչը Կիևում իր աշխատանքն ավարտել է ժամկետից շուտ: Սպասվում է, որ նոր դեսպանը կլինի Սլովակիայում Միացյալ Նահանգների ներկայիս դեսպան Բրիջիթ Բրինքը։

ԱՄՆ պետքարտուղարը խոստացել է նաև, որ պատերազմի պատճառով հեռացած դիվանագետներն այս շաբաթվանից աստիճանաբար կվերադառնան Կիև։

Կիևից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարը կմեկնի Գերմանիա, որտեղ ամերիկյան Ռամշտայն ռազմակայանում կհանդիպի 20 երկրների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։

XS
SM
MD
LG