Ռուսաստանը նոտա է հղել Միացյալ Նահանգներին՝ պահանջելով դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը։ Այս մասին "Россия-24" հեռուստաալիքին հայտնել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
«800 միլիոն դոլար՝ այս գումարի չափով Վաշինգտոնը զենք կմատակարարի Կիևին: Սա հսկայական թիվ է, դա չի նպաստում իրավիճակի դիվանագիտական լուծում գտնելուն», - "Интерфакс"-ի փոխանցմամբ՝ ասել է դեսպանը։
Անտոնովի խոսքով՝ ամերիկյան զենքի մատակարարումը Ուկրաինա «փորձ է՝ բարձրացնելու խաղադրույքները, է՛լ ավելի սրելու իրավիճակը, տեսնելու ավելի շատ կորուստներ»:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի օրը Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և երկրին հավելյալ ռազմական օգնություն են խոստացել 713 մլն դոլարի չափով։