Կինոաստղ և ՄԱԿ-ի Փախսստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին մարդասիրական առաքելությամբ այցելել է Լվով:
Երկաթուղային կայարանում Ջոլին շփվել է Դոնեցկի շրջանից տարհանվածների, նրանց ուղեկցող կամավորների և բժիշկների հետ:
ՄԱԿ-ում նշել են, որ Անջելինա Ջոլին մասնավոր նպատակով է մեկնել Ուկրաինա, նրա բարեգործական առաքելության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Պատերազմի առաջին օրվանից Ջոլին դատապարտել է Ռուսաստանի հարձակումը և արևմտյան երկրներին կոչ է արել օգնել ուկրաինացի փախստականներին: