Այսօր Վաշինգտոնում կբանակցեն ԱՄՆ նախագահը և Գերմանիայի կանցլերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռավար հանդիպումը, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր բանակցություններ կվարի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Պաշտոնական Բեռլինը հայտարարում է, որ Ուկրաինային մահաբեր զենք չի մատակարարի, բայց կարող է լրացուցիչ ուժեր ուղարկել Լիտվա։

Վաշինգտոն մեկնելուց առաջ Շոլցը նախազգուշացրել է, որ ճգնաժամի սրման դեպքում Ռուսաստանին լուրջ հետևանքներ են սպասում։ Նա փետրվարի 15-ին կայցելի Մոսկվա։

Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինա ներխուժելու պլաններ չկան. Սակայն Կիևն ու Արևմուտքը մտահոգված են սահմանին ռուսական զորքերի կենտրոնացմամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փետրվարի 15-ին Մոսկվայում բանակցելու են Ռուսաստանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Deutsche Welle-ի լրագրողներին առաջարկել են ուղեկցել կանցլերին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում