Փետրվարի 15-ին Մոսկվայում հանդիպելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Նախատեսվում է քննարկել երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ թեմաները, ներառյալ Ռուսաստանի անվտանգության իրավաբանորեն ամրագրված երաշխիքների և ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցերը», - հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։