Մատչելիության հղումներ

Նեդ Փրայս. «Եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, «Հյուսիսային հոսք-2»-ի աշխատանքը կարգելափակվի»


«Հյուսիսային հոսք-2» գազատարի գովազդային պաստառը:
«Հյուսիսային հոսք-2» գազատարի գովազդային պաստառը:

Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը նշել է, որ եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարի աշխատանքը կարգելափակվի:

«Մտադիր չեմ մանրամասներ հայտնել, մենք հարցը քննարկելու ենք Գերմանիայի հետ և կապահովենք, որ այդ ծրագիրն արգելափակվի»,- ասել է պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսը:

«Հյուսիսային հոսք-2» գազատարը Եվրոպայի ամենավիճահարույց տնտեսական խոշոր նախաձեռնություններից մեկն է:

Ուկրաինան շրջանցող գազատարն անցկացվել է Բալթյան ծովի հատակով, և դրանով պետք է կրկնապատկվի Ռուսաստանից Գերմանիա փոխադրվող վառելիքի ծավալը:

Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները և Ուկրաինան տարիներ շարունակ պնդել են, որ այդ գազատարի շահագործման դեպքում էներգակիրների մատակարարման հարցում Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից էլ ավելի կմեծանա:

Ռուսաստանը պնդում է, որ դա սոսկ տնտեսական նախաձեռնություն է, որը չունի քաղաքական նպատակներ: Գերմանիան չի հրաժարվել գազատարից:

Այս խնդիրը՝ հատկապես Ուկրաինայի շուրջ ճգնաժամի բորբոքման պարագայում, համարվում է արտաքին քաղաքականության ասպարեզում Գերմանիայի նորընտիր կանցլեր Օլաֆ Շտոլցի առաջ ծառացած առաջին լուրջ մարտահրավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG