Ուկրաինայի ճգնաժամի շուրջ լարվածության աճի կապակցությամբ ՆԱՏՕ-ի դիրքերն Արևելյան Եվրոպայում հզորացնելու նպատակով Հին մայր ցամաք մեկնող ամերիկյան առաջին ստորաբաժանումներն արդեն հասել են Գերմանիա:
Այդ լուրը հաստատել է Եվրոպայում Միացյալ Նահանգների զորամիավորումների հրամանատարության մամուլի կենտրոնը:
«8-րդ դեսանտային կորպուսի զինծառայողները ժամանել են Վիսբադեն»,- ասվում է հրամանատարության հաղորդագրությունում:
Դա Եվրոպա ժամանող 2 հազար զինծառայողների առաջին խումբն է: Այն գտնվելու է Գերմանիայում, որտեղից պետք է աջակցի Լեհաստանում տեղակայված 1700 դեսանտայիններին:
Փետրվարի 2-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հրամայել է մոտ 3 հազար զինծառայող գործուղել Եվրոպա: Կարոլինայի նահանգում գտնվող 82-րդ դեսանտային դիվիզիայից մոտ 1000 զինծառայող կուղարկվի Ռումինիա և մոտ 1700-ը՝ Լեհաստան: Բացի այդ, ևս 300 զինծառայող գործուղվում է Գերմանիա: