Մատչելիության հղումներ

Deutsche Welle-ի լրագրողներին առաջարկել են ուղեկցել կանցլերին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում


Օպերատորը Ռուսաստանում Deutsche Welle գերմանական մեդիակենտրոնի գրասենյակի մոտ, Մոսկվա, 3 փետրվարի, 2022թ.
Օպերատորը Ռուսաստանում Deutsche Welle գերմանական մեդիակենտրոնի գրասենյակի մոտ, Մոսկվա, 3 փետրվարի, 2022թ.

Deutsche Welle գերմանական մեդիաընկերության լրագրողներին առաջարկել են ուղեկցել կանցլեր Օլաֆ Շոլցին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշրայթը:

Այդ հայտարարությամբ նա արձագանքել է Der Tagesspiegel գերմանական պարբերականի պնդմանն այն մասին, թե «Ռուսաստանի ղեկավարության հետ թյուրիմացություններից խուսափելու համար Գերմանիայի կառավարությունը մերժել է կանցլերին ուղեկցող լրագրողների խմբում ընդգրկվելու Deutsche Welle-ի դիմումը»:

Շոլցը փետրվարի 15-ին է մեկնելու Ռուսաստան: Դրանից մեկ օր առաջ նա կայցելի Կիև:

Այցերի հիմնական նպատակն է քննարկել Ուկրաինայի շուրջ առաջացած լարվածությունը թուլացնելու խնդիրը:

Շոլցին ուղեկցող լրագրողների կազմի ընտրությանը լրացուցիչ հետաքրքրություն է հաղորդում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ընդամենն օրեր առաջ ընդունած որոշումը Ռուսաստանում Deutsche Welle-ի գործունեությունը դադարեցնելու մասին:

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե այդ քայլին է դիմել ի պատասխան Գերմանիայում Ռուսաստանի պետության աջակցությամբ գործող Russia Today մեդիաընկերության YouTube ալիքի արգելքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG