Կառավարությունը որոշում է ընդունել հայ խաղաղապահների Ղազախստան մեկնելու մասին

Հայաստանի ԶՈՒ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժությունների, արխիվ

Հայաստանի կառավարությունն այսօր ընդունել է և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը հայ խաղաղապահների Ղազախստան մեկնելու մասին:

Որոշմամբ Կառավարությունը թույլատրում է ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանմանը՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ստորաբաժանման՝ Ղազախստանի Հանրապետություն մեկնման գործընթացը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշման համաձայն», - ասված է որոշման մեջ, որը հրապարակված է Կառավարության պաշտոնական e-gov.am կայքում:

Այլ մանրամասներ փաստաթղթում նշված չեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ղազախստանում հայտարարում են իրավիճակի կայունացման մասին. ՀԱՊԿ տեսակոնֆերանս է պատրաստվում վաղը (թարմացված լրահոս)Ընդդիմությունը, մի շարք կազմակերպություններ քննադատում են Ղազախստան զորք ուղարկելու որոշումը«ՀԱՊԿ-ն ինչո՞ւ Հայաստանի համար զորքեր չկազմակերպեց». քաղաքացիները` Ղազախստան ուժեր ուղարկելու մասինՀԱՊԿ․ «Խաղաղապահ ուժերը Ղազախստան են մեկնում սահմանափակ ժամկետով»