Մատչելիության հղումներ

ԵՄ արտգործնախարարը մտահոգությամբ է արձագանքել զորախումբ ուղարկելու ՀԱՊԿ որոշմանը


ԵՄ արտգործնախարարը մտահոգությամբ է արձագանքել ղազախստանյան իրադարձություններին, այդ թվում՝ խաղաղապահ զորախումբ ուղարկելու ՀԱՊԿ որոշմանը։

«Քաղաքացիների իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն։ Արտաքին ռազմական աջակցությունը հիշողություններ է արթնացնում իրավիճակների մասին, որոնցից անհրաժեշտ է խուսափել»,- Թվիթերում գրել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ առանց հստակ մանրամասների։

«Եվրամիությունը պատրաստ է աջակցել այս ճգնաժամի հանգուցալուծմանը»,-ընդգծել է նա։

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև Բորելի խոսնակը. անդրադառնալով Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու ՀԱՊԿ որոշմանը՝ խոսնակը պնդել էր. «Նմանատիպ ցանկացած միջամտություն պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը»։

XS
SM
MD
LG