Մատչելիության հղումներ

Ղազախստանը դիմում է ՀԱՊԿ երկրների օգնությանը


ՀԱՊԿ երկրների «Էշելոն-2021» համատեղ զորախաղերը, Հարբ Մայդոնի պոլիգոն, Տաջիկստան, 18 հոկտեմբերի, 2021թ.
ՀԱՊԿ երկրների «Էշելոն-2021» համատեղ զորախաղերը, Հարբ Մայդոնի պոլիգոն, Տաջիկստան, 18 հոկտեմբերի, 2021թ.

Ղազախստանի նախագահը հայտնել է, որ «ահաբեկչության վտանգը հաղթահարելու հարցում օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներին»: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «տեղին և ժամանակին» է որակել այդ որոշումը՝ «ահաբեկչություն և արտաքին ագրեսիայի ակտ» համարելով այն, ինչ հիմա տեղի է ունենում Ղազախստանում:

Թե ինչպես են ՀԱՊԿ գործընկերները արձագանքել իր դիմումին՝ նա չի հստակեցրել։

Տոկաևը հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի Ղազախստանի քաղաքացիների շահերը պաշտպանելու համար:

XS
SM
MD
LG