Եվրոպական խորհրդի նախագահը վստահեցրել է երկու երկրների ղեկավարներին Եվրամիության պատրաստակամության մասին՝ սերտորեն աշխատելու Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հակամարտությունը հաղթահարելու, համագործակցության և վստահության մթնոլորտի ստեղծման գործում՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման նպատակով, որն ի վերջո կամրագրվի համապարփակ խաղաղության համաձայնագրով։
Վարչապետ Փաշինյանը և Նախագահ Ալիևը վերահաստատել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի երկու եռակողմ հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները հարգվելու են, և որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնությունները պետք է ամրապդնվեն, ասել է Շառլ Միշելը։
Նա բարձր է գնահատել երկու ղեկավարների ձեռնարկած քայլերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով վերջին զինված բախումներից հետո լարվածության թուլացումն ապահովելու համար։
Մասնավորապես, ընդունվել է երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատումը՝ նախագահ Միշելի աջակցությամբ։ Այս մեխանիզմը կարող է ծառայել ապագա միջադեպերի կանխարգելմանը և դրական ազդեցություն ունենալ՝ նպաստելով տեղում լարվածության թուլացմանը:
Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ առանցքային հումանիտար խնդիրների լուծումը վճռորոշ նշանակություն ունի։
Նա ողջունել է վերջերս Ադրբեջանի կողմից տասը հայ կալանավորների ազատ արձակումը և ականազերծման մնացած բոլոր քարտեզների հանձնումը Հայաստանի կողմից՝ կոչ անելով արագ լուծել մնացած բոլոր հումանիտար խնդիրները, ինչպիսիք են կալանավորների հետագա ազատ արձակումը և անհայտ կորածների ճակատագիրը, ընդգծելով, որ երկու կողմերի մարդասիրական ժեստերը նաև նպաստում են վստահության և խաղաղությանը միջավայրի ստեղծմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստան վերադարձված 10 գերիներից 5-ին մեղադրանք է առաջադրվել. Քննչական կոմիտեԵՄ-ն կշարունակի աջակցել մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ տրամադրելով փորձագիտական խորհրդատվություն և օգնություն հակամարտությունից տուժած բնակչությանը: ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ասել է նա։
Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունների ծրագրված մեկնարկի համատեքստում անհրաժեշտ կլինի հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել՝ տեղում լարվածությունը նվազեցնելու՝ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար։
Շառլ Միշելը և՛ Երևանին, և՛ Բաքվին կոչ է արել բարեխղճորեն և ակտիվորեն աշխատել դեէսկալացիայի ուղղությամբ: Նա ընդգծել է, որ ուժերի համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման էական տարր է։ ԵՄ-ն կտրամադրի փորձագիտական առաքելություն/խորհրդակցական խումբ՝ աջակցելու սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերին՝ երկու երկրներին տրամադրելով տեխնիկական աջակցություն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունըՆախագահ Միշելը նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կապի ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը, միևնույն ժամանակ լիովին հարգելով բոլոր երկրների ինքնիշխանությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել երկաթուղային գծերի վերականգնումը՝ սահմանային և մաքսային հսկողության համապատասխան պայմանավորվածություններով՝ փոխադարձության սկզբունքով։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապերի զարգացմանը՝ իր տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը նույնպես կարող է աջակցել այս գործընթացին:
Ղեկավարները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և շարունակել մնալ կապի մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելը փորձագիտական և տեխնիկական աջակցություն կտրամադրի՝ սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում․ Շառլ Միշել