ՀԱՊԿ-ն առանցքային հարթակ է անվտանգության ապահովման համար՝ երաշխավորելու անդամ պետությունների անվտանգությունը․ Սիմոնյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) առանցքային հարթակ է անվտանգության ապահովման համար՝ երաշխավորելու կազմակերպության անդամ պետությունների անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։

Մոսկվայում այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ԽՎ-ի 14-րդ համատեղ լիագումար նիստը՝ առցանց ձևաչափով։ Այն վարել է Ալեն Սիմոնյանը։ Այս տարվա սեպտեմբերին, հիշեցնենք, Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը․ խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երևանում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Երևանում՝ 2022-ի գարնանը

Հայաստանի նախագահության առաջնահերթությունները կենտրոնացած են Կազմակերպության ներուժի ընդլայնմանը՝ ի շահ հավաքական անվտանգության ապահովման զարգացման, հայտարարել է Սիմոնյանն՝ առաջարկելով՝ ընդլայնել նաև համատեղ հայտարարություններ անելու պրակտիկան՝ թարմացնելով ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները:

Խոսելով առաջնահերթություններից՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը առանձնացրել է ՀԱՊԿ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Անցած տարի, հիշեցնենք, ՀԱՊԿ-ից լուրջ սպասումներ կային Հայաստանում, սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ կազմակերպությունը, որին անդամակցում են Ադրբեջանի դաշնակիցները, այդ թվում՝ թյուրքալեզու Ղազախստանն ու Ղրղըզստանը, հրաժարվել է որևէ ձևով միջամտել պատերազմին՝ սահմանափակվելով կողմերին խաղաղ ճանապարհով հարցերը կարգավորելու ստանդարտ կոչով։

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Ըստ պայմանագրի 4-րդ հոդվածի, «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:
Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի գործողություններին արձագանք չտալը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացիայի. Այվազյանը՝ ՀԱՊԿ երկրների դեսպաններին

Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ

Նիստի օրակարգում էր նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրության հարցը, Սիմոնյանն առաջադրել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի թեկնածությունը:

Կանոնակարգի համաձայն, նախագահին լիագումար նիստում խորհրդի անդամներից ընտրում է խորհրդարանական վեհաժողովը՝ երեք տարի ժամկետով: Քվերակությամբ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ: