Կառավարությունը պետք է ջանք չխնայի, գործընթաց սկսի և հետևողական լինի, որպեսզի Հայաստանի ռազմավարական գործընկերները իրականացնեն իրենց կողմից ստանձնած պարտավորությունները, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զոհեր, գերիներ, դիրքային կորուստներ. ՊՆ-ի փոխանցմամբ՝ իրավիճակը արևելյան ուղղությամբ շարունակում է ծայրահեղ լարված մնալ
Ընդգծելով, որ հակառակորդը որևէ պարագայում չպետք է մտածի, որ Հայաստանը հաշտվել է այս իրավիճակի հետ, ինչպես նաև հաշվի առնելով վերջին օրերին սահմանում տեղի ունեցող իրադարձությունները, Աղաջանյանը վստահ է՝ Հայաստանը պետք է ուղիղ խոսակցություն ունենա ռազմավարական դաշնակիցների հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զաս. ՀՀ-ի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին
Դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ն այն ժամանակ բավական բաց տեքստով ասաց, որ չի օգնելու, Աղաջանյանն այսպես արձագանքեց․ - «Նկատի ունեի մոնիթորինգային խմբի գործուղման անհրաժեշտության մասին, այս գործընթացը ևս ինչ-որ պահի ոչ այնքան պարզ պատճառով կանգ առավ։ Ես կարծում եմ, որ սա առիթ է, որպեսզի այս գործընթացը վերսկսվի և ՀԱՊԿ մոնիթորինգային խումբ տեղակայվի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, որպեսզի վերջիվերջո թե՛ միջազգային հանրությունը, թե՛ մեր գործընկերները ստանան այդ հարցի պատասխանը՝ արդյոք Հայաստանն է սադրանքների հեղինակը, թե՞՝ Ադրբեջանը վերջապես»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև