Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին հարցերը կարգավորել երկխոսությունների ճանապարհով


ՄԱԿ-ը հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին հարցերը կարգավորել երկխոսությունների ճանապարհով և զսպվածություն ցուցաբերել, այսօր ասել է կառույցի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ֆարհան Հակը։

«Մենք անհանգստացած հետևում ենք վերջին բռնությունների մասին հաղորդումներին, կարիք ունենք ճշտել այդ տեղեկությունները։ Հորդորում ենք բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, առաջնորդվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնություններով և բոլոր մտահոգությունները լուծել երկխոսության միջոցով՝ խաղաղ ճանապարհով», - ասել է ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը։

XS
SM
MD
LG