Մատչելիության հղումներ

Հայաստանը միջազգային հանրությանը կոչ է անում պատշաճ արձագանքել սահմանին տիրող իրավիճակին


ՄԱԿ-ում Հայաստաանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյան, արխիվ
ՄԱԿ-ում Հայաստաանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյան, արխիվ

Պաշտոնական Երևանը միջազգային հանրությանը կոչ է անում պատշաճ արձագանքել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակին։ Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:

«Մենք տեղեկացրել ենք Անվտանգության խորհրդի անդամներին [իրավիճակի մասին], ես խորը մտահոգություն հայտնեցի բաց բանավեճի ընթացքում», - ասել է դիվանագետը։

Մարգարյանի խոսքով՝ Հայաստանը կոչ է արել միջազգային հանրությանը պատշաճ կերպով արձագանքել միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության, եռակողմ հայտարարության դրույթների այս խախտումներին:

Հայաստանի արևելյան սահմանագոտում երեկ ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ, կողմերը կորուստներ ունեն։ Պաշտոնական Երևանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվել է։

XS
SM
MD
LG